Վարչապետը հանձնարարել է ՃՈ-ին առանձնակի խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ15 օգոստոսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հանրապետությունում հրդեհների քանակի աճին, հայտնել է, որ հանձնարարել է Ճանապարհային ոստիկանությանն առանձնակի խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների նկատմամբ: «Առավել ևս այս ընթացքում պետք է շատ խիստ լինել և պետք չէ վարանել՝ տուգանել և կոնկրետ վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել: Բայց, իհարկե, ավելի լավ կլինի, երբ մեր սիրելի հայրենակիցները նման գործողության ընդհանրապես չդիմեն»,-ասել է վարչապետը: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, անդրադառնալով Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհին, հայտնել է, որ նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել այդ տարածք և մանրամասներ է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: «Այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Այս մշակույթը մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, որովհետև երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում, ինչ-ինչ նպատակներով: Այստեղ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն»,-նկատել է վարչապետը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |