«Պոբեդան» վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի16 օգոստոսի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունն օգոստոսի 16-ից վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի: Այդ մասին հայտարարել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ձմռան համար նախատեսված թռիչքների ժամանակացույցը դադարեցվել էր օդանավակայանի հետ եղած տարաձայնությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այսոօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի թռիչքների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վառելիքի լիցքավորման գործընթացի հսկողության համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կկարողանան Գյումրի մեկնել»,-ասել էընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ լոուքոսթեր «Պոբեդան» կկասեցնի թռիչքները Հայաստան ձմռան շրջանում՝ նշելով, որ դա կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման հետ: Աղբյուրը նշել էր, որ ավիաընկերությունը բազմիցս է դիմել օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով շտկել իրավիճակը: Ըստ ՏԱՍՍ-ի, ինչպես ասվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել վառելիքի թերլիցքավորման հետ կապված միջադեպի համար և խոստացել է, որ «մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն: Մենք լիարժեք երաշխավորում ենք, որ նման միջադեպերն ապագայում կբացառվեն»,-ասվումէ նամակում: «Պոբեդան» շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի, իսկ ձմռան շրջանում շաբաթական 7 չվերթ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |