Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին. Հարցը պիտի լուծվի փաստերի, ոչ էմոցիաների հիման վրա16 օգոստոսի 2019 - 16:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էԱմուլսարի խնդրին՝ նշելով, որ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, համաձայն որի «ռիսկերը կառավարելի են, և կառավարության հետագա որոշումները պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից»։ Ռուբինյանը մեջբերել է վարչապետի ելույթից մի հատված. «Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի համար և ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք ոչ դրական, ոչ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք».Նիկոլ Փաշինյան, 15.09.2018 Սա, սիրելի բարեկամներ, կոնկրետ ու հստակ դիրքորոշում է ու կոնկրետ ու հստակ խոստում»։ Ռուբինյանը հավելել է, որ հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, կորուստների և ձեռքբերումների գնահատման և քաղաքական խոստումների կատարման հիման վրա և ոչ էմոցիաների։ Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Եզրակացության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |