Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել դաշտում վթարային վայրէջք կատարած օդաչուներին16 օգոստոսի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչումներ է շնորհել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուներին: Նրանց գործողությունների շնորհիվ 234 մարդու կյանք է փրկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահը նաև Արիության շքանշաններով է պարգևատրել անձնակազմի մյուս անդամներին: «Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:Օդանավը կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել է: Արդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ |