2018-ին ՀՀ-ում 48 երեխա է որդեգրվել․ 22-ը՝ ՀՀ քաղաքացիների, 26-ը՝ օտարերկրացիների կողմից

2018-ին ՀՀ-ում 48 երեխա է որդեգրվել․  22-ը՝ ՀՀ քաղաքացիների, 26-ը՝ օտարերկրացիների կողմից

PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենտրոնացված հաշվառման տվյալների համաձայն, որպես որդեգրել ցանկացող անձ է հաշվառվել 198 հոգի, նրանցին 155-ը՝ ՀՀ քաղաքացիներ են, իսկ 43-ը` օտարերկրյա:

Միևնույն ժամանակահատվածում որդեգրման ենթակա երեխաների թիվը 81 է, որից որդեգրվել են 48-ը. 22-ը՝ ՀՀ քաղաքացիների, 26-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

ՀՀ կառավարությունը որդեգրման գործընթացի կանոնակարգման առավել հստակ մեխանիզմներ սահմանող նախագիծ է մշակել՝ մասնավորապես որդեգրման ենթակա երեխաների անձնական (սահմանափակ) տվյալները որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու հետ կապված հարաբերություններում, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների տվյալների համադրման և երեխայի խնամքի վերահսկողության իրավակարգավորումներում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում որդեգրման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ մասնավորապես գործընթացի համակարգման, որդեգրման ենթակա երեխաների տվյալների տրամադրման հստակ ընթացակարգի սահմանման, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիների համադրման, որդեգրված երեխաների հետագա խնամքի վերահսկողության հետ կապված իրավակարգավորումների բացակայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---