Բաղրամյան 26-ի մոտ Ամուլսարը չշահագործելու կողմնակիցներին աջակցող ակցիա է19 օգոստոսի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ում այս պահին վարչապետի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկում է ընթանում, որին մասնակցում են Ջերմուկ համայնքի ղեկավարը, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերեր, բնապահպաններ: Շենքի մոտ բողոքի ակցիա են իրականցնում Ամուլսարի հանքի բացման դեմ բողոքող ջերմուկցիները: Ջերմուկի բնակիչները պնդում են, որ եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա իրենք կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները, հայտնում է Aysor.am-ը: Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին է ասել է, որ հանդիպմանը մասնակցում է որ մոտ 10 բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նա հավելել է, որ լրատվամիջոցների ներկայություն հանդիպմանը նախատեսված չէ, հայտնում է Araratnews-ը: Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է. «Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոlոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա»: Ջերմուկցիներից մեկն էլ նշել է. «Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |