ՊՆ մամուլի խոսնակ. Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է

ՊՆ մամուլի խոսնակ. Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով այն հրապարակուներին, թե Չինարին այլևս չի գնդակոծվի, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է:

«ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին», ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---