Վերին Լարսով բեռնատարները կարող են անցնել 10:00-ից մինչև 13:00-ն![]() 19 օգոստոսի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Վերին Լարսի» անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ դա պայմանավորված է ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից: Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ «Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում։ Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |