Netflix-ը սերիալ կնկարահանի Էլվիս Փրեսլիի մասին19 օգոստոսի 2019 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է կատակերգական Agent King («Գործակալ թագավորը») սերիալ նկարահանել երգիչ Էլվիս Փրեսիի մասին: Սերիալային Էլվիսը գաղտնի կառավարական ծրագրի գործակալ կդառնա՝ պաշտպանելու համար երկիրը «մութ ուժերից»: Միևնույն ժամանակ Փրեսլին կշարունակի ռոքն ռոլի աստղի կարիերան, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով: Սերիալի անոնսը նվիրվում է երաժշտի մահվան 42-րդ տարելիցին: Փրեսլին վախճանվել է 1977-ի օգոստոսի 16-ին: Սերիալի համահեղինակներից է երգչի այրին՝ Փրիսցիլլա Փրեսլին: «Վաղ մանկությունից Էլվիսը երազել է սուպերհերոս դառնալ, որը պայքարում է հանցավորության դեմ և փրկում է աշխարհը: «Գործակալ թագավորը» թույլ է տալիս նրան դա անել»,-ասել է նա: Սցենարը գրելու է Մայք Առնոլդը, որն աշխատել է լրտեսների մասին «Արչեր» մուլտֆիլմի վրա: Նախագծի հեղինակները չեն հայտնել, թե երթ կհայտնվի սերիալը հարթակում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |