Սիմոնյան. Եթե անգամ 0.1% հավանական լինի, որ հանքի շահագործումը վնասակար է, դա չի արվի19 օգոստոսի 2019 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության անդամների և վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը: Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանն ասել է, որ եթե անգամ 0.1 տոկոս հավանականություն լինի, որ հանքի շահագործումը վնասակար է լինելու, ապա այն չի իրականացվի: «Կարծում եմ՝ այսօր օրվա ընացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա Ամուլսարի հարցում՝ Սիմոնյանն ասել է.«Տրամադրվածություն չկա, կա տրամաբանություն, կա իրավիճակ, հետազոտոթյուն, որն ասում է մի բան, և մարդիկ, որոնք մեկ այլ բան են ասում, որևիցե նոր բան, որը նախկինում չի ասվել և հիմա կատարվելու է, չի լինելու»: «Եղել է քննարկում, որի ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը, եթե ՀՀ -ին, Սևանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությունը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա, թե դուր չի գա, հանքը չի շահագործվի: Bայց եթե լինի իրավիճակ, որտեղ տեսնենք, որ վնաս չկա՝ կշահագործվի», - ասել է Սիմոնյանը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի:Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |