Սրտի ստենտավորման անվճար պետծրագրի շահառուների շրջանակը կընդլայնվի

Սրտի ստենտավորման անվճար պետծրագրի շահառուների շրջանակը կընդլայնվի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, որով փոփոխվում են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները:

Այս փոփոխությունների արդյունքում քաղաքացիներ, որոնք դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին:

«Այսուհետ առանց ST սեգմենտի էլեվացիայի այն դեպքերը, երբ առկա է սրտամկանի իշեմիայի կլինիկական պատկեր, արյան մեջ տրոպոնինի 1000 և ավելի նգ/լ ցուցանիշով, նույնպես կստենտավորվեն անվճար` պետական պատվերի շրջանակում: Արդյունքում կունենանք մոտ 10-15% ավելի շատ միջամտություններ այս կյանք փրկող պետական ծրագրի շրջանակում», - գրել է նախարարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---