Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխելու միջնորդությունը մերժվել է20 օգոստոսի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը 25 միլիոն դրամ գրավով խափանման այլ միջոցով փոխելու միջնորդությունը մերժվել է: Պաշտպանները միջնորդել էին փոխել ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, քանի որ, թեև վերջինս քաղաքային հիվանդանոցում է, սակայն նրան չի թույլատրվում դուրս գալ մաքուր օդ շնչելու և «բնական լույսի երես տեսնել, ինչի արդյունքում նրա առողջական վիճակը վատթարացել է», հայտնում է Shantnews-ը: Մանվել Գրիգորյանի քրեական գործով դատական նիստում որոշվել է Ֆրանսիայից եկած փորձագետ Նորբերտ Ավետյանին ներգրավել միջգերատեսչական փորձագիտական հանձաժողովի աշխատանքներում: Դատական նիստում ներկայացել է ևս մեկ փորձագետ` սրտաբան-թերապևտ Հարություն Հեքիմյանը, որն աշխատում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Բժիշկն ասել է, որ 2004 թվականից ընդգրկված է միջգերատեսչական փորձագիտական հանձաժողովի կազմում: Այս փորձաքննության շրջանակներում արդեն մեկ անգամ այցելել է ամբաստանյալին: Փորձագետն ասել է, որ նրա առողջական վիճակի մասին որևէ տվյալ չի կարող հայտնել: Այս բժշկի դեմ պաշտպանական կողմից Արսեն Մկրտչյանը բացարկ է հայտնել, քանի որ, իր տեղեկություններով, բժիշկն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնօրինության հետ, ինչը հիմք է տալիս կասկածել թերապևտ -սրտաբան Հարություն Հեքիմյանի կողմից տրվող փորձագիտական եզրակացության օբյեկտիվությանը: Բժիշկը պատասխանել է, թե իրեն հայտնի չեն նման մանրամասներ, այդ մասին առաջին անգամ է լսում: Դատարանը մերժել է այդ բացարկի միջնորդությունը: Սրտաբան -թերապևտը կշարունակի աշխատել հանձնաժողովի կազմում: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |