Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (վիդեո) 20 օգոստոսի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը» (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան: «Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հնարավորությունները մշտապես գտնվում են ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում: Մեր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո մենք միշտ փնտրում ենք նոր հնարավորություններ և մեխանիզմներ՝ փորձելով ոչ միայն հասարակության լայն շերտերին հասանելի դարձնել «մաքուր» էներգիա ստանալու աղբյուրները, այլ նաև ցանկանում ենք օգնել մեր փոքր և միջին ձեռնարկատերերին իրենց բիզնեսներում ներառել էներգաարդյունավետ սարքավորումներ և կատարել հավելյալ խնայողություններ»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը: «Կանաչ տեխնոլոգիաների, մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն ու ստացված արդյունքները տեսանելի են հայաստանյան բազմաթիվ բիզնեսներում: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր կազմակերպությունները բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ գրանցել են ֆինանսական զգալի տնտեսումներ, ինչպես նաև նպաստել արտանետումների կրճատմանը, ինչն իր հերթին ճանապարհ է հարթում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության բոլոր լուծումների տարածման համար»,- նշել է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին: Միջոցառմանը ներկա էին նաև գործընկեր կազմակերպությունները: ԱԳԲԱ Լիզինգի գործընկեր ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը բավականին կարճ ժամանակում արդեն իսկ գրանցել է խնայողությունների զգալի արդյունքներ: «2019 թվականի հունվարին՝ ԱԳԲԱ Լիզինգի հետ գործակցության արդյունքում, ստեղծել ենք մեր արևային կայանը: Արևային կայանների ստեղծման համար ներդրումները եղել են մոտավորապես 63 միլիոն դրամ և կարող եմ նշել, որ այս 7 ամիսների ընթացքում խնայել ենք մոտ 5 միլիոն դրամ»,- իր խոսքում նշել է ՀԱԷԿՇԻՆ ընկերության ներկայացուցիչ Ասյա Ղազարյանը: ԱԳԲԱ Լիզինգն ու GEFF-ը Հայաստանում ծրագիրը գործակցում են 2016 թվականից սկսած՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը: ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |