Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել20 օգոստոսի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկանի շենք կկառուցվի, որն անմոռուկի տեսք կունենա։ Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Վերջինիս տնօրեն Մերի Մկրտչյանի խոսքով շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու․ շրջակայքում կլինի մոտ 200 հեկտար ծիրանի այգի, կլինեն նաև խաղահրապարակներ և հանգստի գոտի։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |