Նախարար․ Նոր բանաձևով հունվարի 1-ից ուսուցչի նվազագույն աշխատավարձը 108,000 դրամ կլինի

Նախարար․ Նոր բանաձևով հունվարի 1-ից ուսուցչի նվազագույն  աշխատավարձը 108,000 դրամ  կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է` որոշման նոր նախագիծ է մշակել, ըստ որի դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձևով. կսահմանվի ուսուցչի նվազագույն՝ 108,000 դրամ աշխատավարձ:

«Բանաձև է մշակվում, ըստ որի՝ հաջորդ տարի, հունվարի 1-ից, դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի շեմը 108,000 դրամից պակաս չի լինելու և գումարների տրամադրումը դպրոցներին ոչ թե աշակերտների թվով է պայմանավորված լինելու, այլ ավելի արդար բաժանում է լինելու դպրոցների միջև»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---