Թուրքիան արժանի՞ է ոչ մշտական տեղ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում13 հոկտեմբերի 2008 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան արժանի է զբաղեցնել 2008թ. վերջում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ազատվող տեղերից մեկը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա կարծիքով, Անկարայի աճող ազդեցությունը միջազգային ասպարեզում թույլ է տալիս նրան հուսալ, որ նա կարող է տեղ զբաղեցնել Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամների կազմում, հաղորդում է Associated Press-ը: Բաբաջանը Նյու Յորք է մեկնել վճռորոշ քվեարկությունից առաջ, որը տեղի կունենա 2008թ. հոկտեմբերի 17-ին: Գլխավոր վեհաժողովը քվեարկությամբ կընտրի հինգ երկրներ, որոնք 2009թ. ի վեր կընդգրկվեն ԱԽ-ի կազմում: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, ԱԽ-ն կազմված է 15 անդամներից, որոնցից միայն հինգն ունեն մշտական մասնակիցների կարգավիճակ, որոնք վետոյի իրավունք ունեն` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: ԱԽ մյուս 10 անդամներն ընտրվում են երկամյա ժամկետով: Թուրքիան պայքարում է ԱԽ-ում տեղի համար Ավստրիայի եւ Իսլանդիայի հետ մեկտեղ: Թուրքիան լոբբինգի է ենթարկում այս հարցը 2004թ. ի վեր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |