«Մատրիցա 4»-ում Կիանու Ռիվզը կվերադառնա իր դերին21 օգոստոսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Warner Bros.-ը սկսել է «Մատրիցայի» շարունակության կինոարտադրությունը: Կիանու Ռիվզն ու Քերի Էնն Մոսը կվերադառնան Նեոյի և Թրինիթիի դերերին, իսկ ռեժիսորը կլինի Լանա Վաչովսկին: Այդ մասին հայտնել է Warner Bros.-ի վարչության նախագահ Թոբի Էմմերիխը: Լանա Վաչովսկին կգրի սցենարը, ինչպես նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր: Ֆիլմի վրա կաշխատեն սցենարիստներ Ալեքսանդր Հերմոնն ու Դևիդ Միթչելը, գրում է TJ-ն Variety-ի վրա հղումով: «Գաղափարներից շատերը, որոնք ես և Լիլին ունեցել ենք 20 տարի առաջ մեր իրականության մասին, այժմ ավելի ակտուալ են դարձել: Ես շատ երջանիկ եմ, որ այդ կերպարները կվերադառնան իմ կյանք և շնորհակալ եմ իմ ընկերների հետ աշխատելու ևս մեկ փայլուն հնարավորության համար»,-ասել է «Մատրիցայի» ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լանա Վաչովսկին: Նկարահանումները նախատեսվում է սկսել 2020-ին: Ինչպես նշել են Variety-ում, ստուդիան վաղուց է փորձում վերադառնալ «Մատրիցային», սակայն դա դժվար էր իրավունքների հետ կապված բարդ համակարգի պատճառով: Սակայն գործընթացն արագացավ «Ջոն Ուիք 3», «Խաղալիքների պատմությունը 4» ֆիլմերի լավ հասույթի և Վաչովսկիի սցենարի հաջողության ֆոնին՝ ստիպելով ստուդիայի ղեկավարությանը և Քիանու Ռիվզին մտածել հնարավոր վերադարձի մասին: 1999-2003-ին թողարկված նախորդ 3 մասը միջազգային կինովարձույթում հավաքել է 1,6 մլրդ դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |