60-ամյա Գագիկ Գոզեյանը լողալով անցել է 7 կիլոմետր21 օգոստոսի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքի բնակիչ, 60-ամյա Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին Արտանիշի թերակղզուց մինչև Նորատուսի հատված կտրել է Սևանա լիճը` 8 ժամում լողալով անցնելով մոտ 7 կիլոմետր տարածություն: Նախաձեռնությունը պատկանում է Գագիկ Գոզեյանին, ում իսկ հավաստմամբ՝ այս միջոցառումը նվիրվում է 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակին: Մինչ լիճ մտնելը նրան Արտանիշի թերակղզում հաջողություն են մաղթել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Լողորդը լիճ է մտել առավոտյան ժամը 10:00-ին, դուրս եկել ժամը 18-ին, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: Լողի ողջ ընթացքում Գագիկ Գոզեյանին ուղեկցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ջրափրկարարները, բուժծառայության ներկայացուցիչը և տեսագրող օպերատորը: ՓԾ ներկայացուցիչների տեղեկացմամբ լողի ընթացքում Գոզեյանի ինքնազգացողությունը բավարար է եղել: Նրան Նորատուսի ափին դիմավորելու է մեկնել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բավականին ժամանակ առաջ հանդիպեցինք Գագիկի հետ և զրույցի արդյունքում որոշեցինք նրա՝ այս նախաձեռնությանը աջակցել: Հետաքրքիր մարդ է մեր Գագիկը, և այս ոլորտում տարիների փորձ ունի: Գաղափարը շատ լավն է, ուսուցողական և հարգանքի արժանի: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր այս գաղափարի կողքին են», -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ըստ լողորդ Գագիկ Գոզեյանի՝ ինքն արդեն 4-րդ անգամ է լողալով կտրում - անցնում Սևանա լիճը: 2013 թվականին նա գրանցել է առավելագույն ցուցանիշ՝ Սեւանա լիճը լողով անցնելով 22 կիլոմետր: « Իմ այս քայլը նվիրում եմ մեր բոլոր ազատամարտիկներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի խաղաղության: Սա ինձ համար կարծես թե ուխտ լիներ և ես այն ի կատար ածեցի: Հոգնած չեմ, ինձ զգում եմ 16 տարեկան տղա: Ամբողջ ճանապարհին երգել ենք, արտասանել զրուցել ինձ ուղեկցող տղաների հետ և շատ գոհ եմ այսօրվանից»,- ասաց լողորդ Գագիկ Գոզեյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |