Թուրքիան կարող է աջակցել բարենպաստ մթնոլորտի ապահովմանը Երեւանի, Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներն, անկախ նրանից, թե ով կհաղթի, չեն անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,-հայտարարել է Ամերիկա-թուրքական խորհրդի` ԱԹԽ-ի նախագահ Բրենթ Սքոուքրոֆթը: Նրա խոսքերով, Ամերիկայի նոր նախագահը իրեն հաշիվ կտա, թե որքանով է Թուրքիան կարեւոր ԱՄՆ-ի համար: Խոսելով Կովկասում Թուրքիայի դիրքորոշման մասին` Սքոուքրոֆթը նշել է, որ այն տարածաշրջանի կարեւոր մաս է կազմում եւ կարող է ռազմավարական դեր կատարել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ բարենպաստ մթնոլորտ ձեւավորելու գործում: ԱԹԽ-ի նախագահը նշել է, որ ինքը լավատես է Հայաստանի հետ սկսված երկխոսության հարցում, հաղորդում է Worldbulletin.net-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---