Ծիծեռնակաբերդում 100 ծառ է այրվել. Պատճառը կարող է հրավառությունը լինել![]() 22 օգոստոսի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրավառությունը լինել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Ըստ ԱԻՆ-ի, հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել՝ 00:45-ին: Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ: «Օգոստոսի 21-ին Ծիծեռնակաբերդի հարակից անտառում անցած երեկոյան առաջացած հրդեհի պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, հարևանությամբ գործող ռեստորանից արձակված հրավառությունն է: ԱԻՆ-ի Փրկարար ծառայության մարտական հաշվարկները շիջման աշխատանքներ են տանում: Նրանց օգնության են հասել նաեւ Աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկի ջրցան մեքենաները: Դեպքի վայրում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ: Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |