ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ:

Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի մասին՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերների, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքների:

Ազգային զեկույցը պատրաստվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և հաստատվել է Արցախի կայուն զարգացման ազգային խորհրդի կողմից: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---