Զելենսկին G8-ին ՌԴ-ի մասնակցության պայման է համարում Ղրիմի վերադարձը![]() 22 օգոստոսի 2019 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G8-ին ՌԴ-ի հնարավոր մասնակցության քննարկումների ֆոնին կրկին կոչ է արել վերադարձնել «օկուպացված Ղրիմը»: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Ըստ նրա, ՌԴ-ի հեռանալով G8-ում «ոչինչ չի փոխվել»: Ըստ Զելենսկու, մարտական գործողությունների կասեցումը Դոնբասում և Ռուսաստանում պահվող Ուկրաինայի ավելի քան 100 քաղաքացու ազատ արձակումը «լուրջ ազդակ կլինեին աշխարհին, որ Ռուսաստանը պատրաստ է կրկին իր տեղը զբաղեցնել բարձր դիվանագիտության օրակարգում», գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար 2020-ին կրկին տեսնել Ռուսաստանին G8-ում: Այդ գաղափարը նա առաջարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հեռախոսազրույցի ժամանակ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, նշել էր, որ «G8-ին ՌԴ հնարավոր մասնակցության մասին խոսելուց առաջ հարկ կլինի իմանալ գագաթնաժողովի անդամ բոլոր երկրների կարծիքը: ՌԴ-ին հեռացրել են G8-ից 2014-ին, Ղրիմի հետ վերամիավորումից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |