ԱՀԿ. Միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում առողջությանը չի վնասում22 օգոստոսի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Առողջության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս փուլում միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում չի դիտարկում որպես վնաս մարդու առողջությանը: Այդ մասին ասվում է կազմակերպության զեկույցում: ԱՀԿ աշխատակից Բրյուս Գորդոնը նշել է, որ ավելի մեծ տարբերություն կա տոքսինների այն քանակի միջև, որը մարդու մարմինը կարող է անվնաս կլանել, և այն ցուցանիշների, որոնք վնասակար կհամարվեն: «Մենք ամենևին մտահոգված չենք»,-ասել է նա՝ խոսելով խմելու ջրում այժմ առկա կուտակումների մասին, գրում է Deutsche Welle-ն: Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ եթե աղտոտումն այս տեմպերով շարունակվի, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր են որոշակի հետևանքներ մոլորակի ջրային էկոհամակարգում և մարդկության համար ընդհանուր առմամբ: «Հարկավոր է նվազեցնել պլաստիկով աղտոտվածության մակարդակն աշխարհում»,-իր հերթին ասել է ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Նեյրան: Նա նաև կոչ է արել ավելի մանրազննին ուսումնասիրել այդ թեման: Համաշխարհային օվկիանոսում պլաստիկից թափոնների քանակը կրճատելու վերաբերյալ առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին G20-ի հանդիպմանը Ճապոնիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |