Լրացուցիչ 111 մլն դրամ՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրերին22 օգոստոսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին կհատկացվի 111 մլն դրամ համայնքներին լրացուցիչ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ 2018 թվականի ընթացքում 117 համայնքի կողմից ներկայացվել է 230 ծրագրային հայտ, որից միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացել 180-ը: Դրանցից 152-ը համաֆինանսավորվել են պետական բյուջեից՝ 1․62 մլրդ դրամով: Դրանք հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը։ Սակայն 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 2, և Տավուշի մարզից՝ 1 ծրագրային հայտերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էին: Այդ ծրագրերի ընդհանուր արժեքը մրցույթների արդյունքներով կազմել է 277 մլն դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման մասը՝ 111 մլն դրամ է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |