1․303 մլրդ դրամ՝ Երևանի լուսավորությանը

1․303 մլրդ    դրամ՝ Երևանի  լուսավորությանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշվել է պետական բյուջեից 1․303 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրի շինարարական աշխատանքների համար հունվարի 11-ին կնքել է $6 մլն արժողությամբ պայմանագիր։ Սակայն շինարարական աշխատանքների դիմաց վճարային պարտավորությունները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ միջոցներ։

Կառավարությունը նախատեսում է հատկացվող գումարը տրամադրել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի միջոցներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ ծրագրի շրջանակում դեռևս ընթանում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց, որը կպահանջի տևական ժամանակ։

Այդ իսկ պատճառով այդ գումարը՝ որպես ազատ մնացորդ, կուղղվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---