1.173 մլրդ դրամ՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգմանը

1.173 մլրդ  դրամ՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 1․173 մլրդ դրամ կհատկացնի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցմանը։

Փրկարար ծառայության շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ծառայության գործունեության համար, ստորաբաժանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին և առ այսօր կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել:

Նշվում է, որ այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---