Տաքսու վարորդները պետտուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում կազատվեն տույժերից![]() 22 օգոստոսի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի վերաբերյալ պարզաբանման մեջ նշվում է, որ տաքսու վարորդները պետական տուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում կազատվեն տույժերից։ Նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ 2019-ի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար մինչև 2019 թվականի հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, մարվել է պետական տուրքի մայր գումարը: Նշվում է, որ հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.6-րդ կետով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիաների համար պետական տուրքի հաշվարկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |