Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանքտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` հոկտեմբերի 15-ին կայանալիք հերթական նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում ԱՊՀ պաշտպանության նախարարները կամփոփեն ԱՊՀ կանոնադրական մարմինների` 2008թ. գործունեության արդյունքները, ինչպես նաեւ կստորագրեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 2009թ.-ի պլանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---