ԱԳՆ. Ադրբեջանի սահմանը հատած հայ զինվորի հարցը մտահոգիչ է22 օգոստոսի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։ «Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ամփոփել է արտաքին գերատեսչության ղեկավարը։ Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երեկ՝ օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |