Բրիտանիայում Պուտինի մասին սերիալ կնկարահանեն22 օգոստոսի 2019 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Channel 4-ը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին 3 սերիանոց փաստագրական սերիալ նկարահանելու մասին: Այն կոչվելու է «Պուտին. Ռուս լրտեսի պատմությունը»: Հեռուստաալիքի պատվերով սերիալի արտադրությամբ կզբաղվի բրիտանական Rogan Productions ստուդիան, որը նախկինում արդեն գործակցել է Channel 4 և BBC-ի հետ: Նկարահանումներն անցնելու են ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, գրում է «Վեդոմոստին»: Սերիալը նվիրված է լինելու նրան, թե «ինչպես են Պուտինի գիտելիքները լրտեսության ոլորտում և անձնական փորձն ազդել նրա քաղաքականության, Ռուսաստանի և ժամանակակից աշխարհի վրա, ասվում է հաղորդագրության մեջ: Այս պատմությունն «ինքը Պուտինն է պատմում, նրա մերձավորները և նրանք, ում վրա առավելապես ազդել են նրա գործողությունները»: Սերիալի ռեժիսորն է Նիկ Գրինը: Նա ֆիլմեր էր նկարահանել Հին Հռոմի և Ռիչարդ Առյուծասրտի մասին BBC-ի և Discovery համար, փաստագրական սերիալ Հիսուս Քրիստոսի մասին CNN-ի համար, ինչպես նաև ֆիլմ խորհրդային շրջանի սուզանավորդ Վասիլի Արխիպովի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |