ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ 9 օգոստոսի 2002 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող հրաձգարանում սկսվել են հայ-ռուսական համատեղ հրամանատարաշտաբային մարտական զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսը եւ Ռուսաստանի զինված ուժերի Հայաստանում տեղաբաշխված ստորաբաժանումները: Տակտիկական զորավարժություններն անցկացվում են ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Զորավարժությունների շրջանակում Հայաստանում առաջին անգամ կանցկացվի նաեւ օդային մարտի նմանակում: Հայ-ռուսական զորավարժություններին ներկա կլինեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ` Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի եւ այլ երկրների դեսպանությունների ռազմական կցորդները:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |