Հեյկի Տալվիտիե. 2008թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները սահմանափակ են

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ-ն պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա եւ ջանքեր գործադրի սառեցված հակամարտությունների կարգավորման համար: Դա բխում է կազմակերպության բոլոր պետությունների շահերից, նրանք պետք է քաղաքական կամք ունենան եւ սատարեն այդ ջանքերին»,-այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի կոչում, որ հրապարակվել է «OCSE Magazine»-ում:



Ըստ Հ.Տալվիտիեի, դեռեւս վաղ է որոշակի գնահատականներ տալ այն առումով, թե վրացական ճգնաժամն ինչ ազդեցություն ունեցավ այլ սառեցված հակամարտությունների վրա: 2008թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները սահմանափակ են, քանի որ 2008թ. եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի համար ընտրությունների տարի է: ԵԱՀԿ ֆիննական նախագահությունը կանի ամեն ինչ, որպեսզի սառեցված հակամարտությունների հարցը մնա մեր աշխատանքի օրակարգում»,-նշել է Հ.Տալվիտիեն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---