Jamiroquai-ը համերգ կտա Երևանում![]() 22 օգոստոսի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆանկ-բենդ Jamiroquai-ը նոյեմբերի 6-ին համերգ կտա Երևանի «Հրազդան» մարզադաշտում Silk Note փառատոնի շրջանակներում։ Այս մասին է հայտնում փառատոնի կազմակերպիչը ֆեյսբուքյան իր էջում։ «Այս հնարավորությունը ստեղծվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության ջանքերով», - նշվում է հայտարարությունում։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 22-ին՝ 18:00-ից: 1992 թվականին վոկալիստ Ջեյ Քեյի կողմից Jamiroquai-ը 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-յակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |