Հայաստանում է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը22 օգոստոսի 2019 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19- 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը: Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ: Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը: Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություն¬ների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները: «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություներում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |