Սլովակիայի արդարադատության նախարարը մտադիր է հասնել նրան, որ օրինագիծ ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտման համար13 հոկտեմբերի 2008 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-7-ին, Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինի հրավերով Սլովակիայի Հանրապետություն է այցելել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ստորագրված իրավական համագործակցության համաձայնագրի կատարմանն առնչվող ընթացակարգերը: Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարը հանդիպման ընթացքում իրազեկել է նաեւ, որ իր նախաձեռնությամբ կառավարություն ներկայացված օրենքի նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում 1915 թվականի Մեծ Եղեռնը եւ Հոլոքոստը ժխտողների համար` դեռեւս քննարկման փուլում է: Արդարադատության նախարարը, հաստատակամություն հայտնեց հիշյալ օրենսդրական նախաձեռնության հարցում հետեւողական լինելու առնչությամբ եւ հավաստեց, որ առկա տարաձայնությունները չեն կարող խոչընդոտել նախաձեռնության հաջողությանը: Հայկական պատվիրակությունը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Բրատիսլավա քաղաքում 2004թ. նոյեմբերի 30-ին, այդ երկրի Պառլամենտի կողմից հայկական Մեծ Եղեռնը դատապարտող որոշում ընդունելու առթիվ կանգնեցված հայկական հուշարձան-խաչքարին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |