Փորձագետ. Մեթյու Բրայզան չեզոք չի եւ բացահայտ օժանդակում է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր վերջին` BBC-ին տված հանճարեղ հարցազրույցում ապացուցել է, որ ոչ միայն չեզոք կողմ չէ եւ բացահայտ օժանդակում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացքում, այլեւ այն, որ այդ մարդը ոչինչ չգիտի հակամարտության պատմության մասին եւ դժվար թե հասկանում է «իրավաբանական տեսակետից, օրենքով, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում» արտահայտության իմաստը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Միտյու» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանը:



Հայ փորձագետի խոսքերով, Բրայզայի հարցազրույցը կարելի է զուտ պրովոկացիոն եւ նույնիսկ անգրագետ անվանել բառի իրավական իմաստով: «Բանը նրանում է, որ աշխարհում չկա այն օրենքը, որի մասին այդպես ջանասիրաբար խոսում է պ-ն Բրայզան, ավելին, պետությունների միջեւ իրավաբանական սահմանները չեն որոշում միջազգային կառույցներն ու կազմակերպությունները կամ էլ հակամարտությունների ինչ-որ համանախագահ-միջնորդները: Այդ գործով զբաղվում են հատուկ կառավարական միջազգային կոմիտեներ, ինչպես, օրինակ, ռուս-ադրբեջանական կամ վրացա-ադրբեջանականը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա այն ԽՍՀՄ փլուզումից հետո չի ճշգրտվել եւ չի ենթարկվել սահմանազատման: Ավելին, Ադրբեջանը հանդիսանում է ոչ թե Ադրբեջանի ԽՍՀ-ի իրավահաջորդը, որը սահմանազատիչ գծեր է ունեցել հարեւան երկրների հետ, այլ հենց Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության, որն անգամ դե-յուրե ճանաչված պետություն չի եղել»,- ընդգծել է Աբրամյանը:



Նա նկատել է նաեւ, որ ոչ մի օրենք կամ իրավաբանական տեսակետ, որի մասին հայտարարել է Բրայզան, չի կարող գործել կամ ազդել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վրա: «Դա ամերիկացի համանախագահի երեւակայության հերթական արդյունքն է, եթե չասեմ ավելին: Այդ մարդն արդեն սպառել է իրեն, նա չի կարող հայկական կողմի նույն վստահությունն ունենալ: ԱՄՆ հայկական լոբբին, որն ակտիվորեն պայքարում է Հայաստանում ԱՄՆ ծրագրվող դեսպանի նշանակման դեմ, այժմ էլ պետք է ակտիվ կերպով սկսի Մեթյու Բրայզայի պես կասկածելի անձանց ճնշման աշխատանքները. ճշմարտությունը մեկն է, եւ դրանից չես փախչի: Հայաստանի ղեկավարությունն իր հերթին պետք է ակտիվացնի ԼՂՀ միջազգային ճանաչման իր գործունեությունը եւ ինքն էլ սկսի Ստեփանակերտի պետականության ամրապնդման գործընթացը:

BBC-ին տված հարցազրույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա:
 Ուշագրավ
---