Վարչապետը տնետուն շրջում է Ջերմուկում. Ամուլսարի աշխատանքը չպետք է ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է, նա այցելում է բնակիչներին՝ հետաքրքվում, թե ինչ կարծիք ունեն վերջիններս Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Նա ասել է ջերմուկցիներին, որ Ամուլսարի աշխատանքը չպետք է որևէ կերպ ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա: Նա հավելել է, որ խնդիր է դրված, որ վտանգը լինի զրոյական: «Ըստ պլանի՝ լինելու են ամենշաբաթյա, ամենամսյա դիտարկումներ, սարի խոտը լաբորատոր հետազոտության պետք է ենթարկվի»,-ասել է նա: «Մինչև հեղափոխությունը էս փոքր սարի վրա 400 մլն դոլարի աշխատանք է արվել, 400 մլն դոլարի, դե պատկերացրեք՝ սարն ինչքան փոխված կլինի: Ուրիշ տարբերակ չունենք»,-ասել է նա: Անդրադառնալով փոշու խնդրին՝ Փաշինյանն ասել է, որ փոշու աղբյուրը պետք է գտնել, և եթե խնդիրը չվերացվի, հանքը «օրինական կերպով փակվում է»: Ջերմուկի բնակիչները հիմնականում դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը և ասում են, որ այն պետք է մնա և ծառայի որպես հանգստավայր, ոչ թե «բանվորական գոռոդոկ» դառնա: Ջերմուկցիների մի մեծ հատված, տեղեկանալով վարչապետի այցի մասին, հավաքվել է կենտրոնական փողոցում: Նրանք վանկարկում էին «Ամուլսարն առանց հանքի»: Դիմելով նրանց Փաշինյանն ասել է, որ մեկ տարի է ինչ ասում են՝ լսում է, ինչ գրում են՝ կարդում է, ինչ վիդեո կա՝ նայում է։ «Ամեն ինչ գիտեմ»,- ասել է նա: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, հայտնել է, որ «Էլարդի» եզրակացությունը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու նոր ՇՄԱԳԻ-ի կարիք կա արդյոք: «Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-ասվում է գրառման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |