Վարչապետ. Առցանց խորհրդակցություն է անցկացվելու «Էլարդի» փորձագետների հետ![]() 23 օգոստոսի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության ներկայացուցիչներն առցանց խորհրդակցություն են անցկացնելու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված «Էլարդ» ընկերության փորձագետների հետ: Այս մասին Ջերմուկում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկվելու են Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է, նա այցելում է բնակիչներին՝ հետաքրքվում, թե ինչ կարծիք ունեն վերջիններս Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: Նա ասել է ջերմուկցիներին, որ Ամուլսարի աշխատանքը չպետք է որևէ կերպ ազդի հողի, ջրի կամ օդի մաքրության վրա: Նա հավելել է, որ խնդիր է դրված, որ վտանգը լինի զրոյական: Վարչապետը խոստացել է, որ առցանց խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ կհրապարակվի: «Փորձագետներին հարցնելու ենք, թե ինչ են գրել եզրակացության մեջ»,-ասել է նա: «Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թույլ տանք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք...Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», - ասել է վարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |