Օգոստոսի 23-ին 76 հրդեհ է բռնկվել![]() 24 օգոստոսի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 60 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4000 քմ, 800 քմ, 2500 քմ, Թալին քաղաքում՝ 1200 քմ, Կարբի գյուղում՝ 250 քմ, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին՝ 30 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, 1 հա, Նորաշեն գյուղում՝ մոտ 300 քմ, Խաչփառ գյուղում՝ մոտ 7000 քմ, Շահումյան-Տափերական ավտոճանապարհին՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 600 քմ, Նորակերտ գյուղում՝ մոտ 1.7 հա, Լեռնագոգ գյուղում՝ մոտ 7000 քմ, Լեռնամերձ գյուղում՝ մոտ 6000 քմ, Մուսալեռ-Արևաշատ ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 3 հա, Սևան քաղաքում՝ 300 քմ, Ներքին Գետաշեն գյուղում՝ 5 հա, Վարդաձոր գյուղում՝ 200 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1000 քմ, 5000 քմ, Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհին՝ մոտ 1 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 3 հա, Հրազդան քաղաքում՝ 3000 քմ, 1 հա, Պռոշյան գյուղում՝ 10 հա, Զովունի գյուղում՝ 3000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 2000 քմ, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ, 7 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 500 քմ, 1500 քմ, Մայիսյան գյուղում՝ մոտ 4 հա, 1500 քմ, Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին՝ 6 հա, Գյումրի-Ազատան ավտոճանապարհին՝ մոտ 5000 քմ, Մեղրաշեն-Վարդաքար ավտոճանապարհին՝ մոտ 7 հա, Սյունիքի մարզի Գեղի գյուղում՝ 140 հա, Նորաշենիկ գյուղում՝ մոտ 10 հա բուսածածկույթ և 10 հա անտառածածկ տարածք, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ մոտ 200 քմ, Արփի գյուղում՝ մոտ 1.5 հա, Ագարակաձոր գյուղում՝ մոտ 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3 հա, 2000 քմ, 2000 քմ, Բերդ քաղաքում՝ 1.5 հա, 1.5 հա, Այգեձոր գյուղում՝ 4 հա, Բարեկամավան գյուղում՝ մոտ 10 հա, Լուսահովիտ գյուղում՝ մոտ 2000 քմ, Չինչին գյուղում՝ մոտ 4000 քմ, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ 2 հա, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |