Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում` G7-ի մեկնարկից առաջ![]() 24 օգոստոսի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 24-ի գիշերը, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, ֆրանսիական Յուրյունում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: 4 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել: Յուրյունը մոտ 20 կմ է հեռու Բիարիցից, որտեղ մեկնարկելու է G7 գագաթնաժողովը: Ակտիվիստները ճամբար են բացել, օգոստոսի 23-ին նրանք փորձել են ճանապարհը փակել, իսկ հետո փակել են ճամբար տանող ուղին և փոքր բարիկադներ են կառուցել: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն: Բիարիցը մինչդեռ պահպանության տակ է և անհասանելի է ցուցարարների համար: Սակայն, շուրջն ակտիվիստների արդեն մի քանի վրանային ճամբար կա: Օգոստոսի 24-ի ցերեկը մեծ ակցիա է նախատեսվում գագաթնաժողովի դեմ: Գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկեց վերականգնել ՌԴ մասնակցությունը գագաթնաժողովին, ինչին կողմ արտահայտվեց նաև Մակրոնը: Սակայն Լոնդոնն ու Բեռլինը կտրուկ դեմ հանդես եկան` կապելով դա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |