Նախարար. Հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն

Նախարար. Հակակոռուպցիոն դատարաններ կստեղծվեն

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման: Այդ մասին ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, հայտնում է Aysor.am-ը:

Վերջիններս զբաղվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ:«Նախատեսում ենք, որ այս դատարանը կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննի ապօրինի գույքի բռնագանձման գործերը», - ասել է Բադասյանը:

Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Բադասյանն ասել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կնշանակվեն հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել: Հանձաժողովի լիազորությունները ևս կընդլայնվեն:

Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: «Այս պահին գոյություն ունեցող իրավապահ համակարգում քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և լիազորությունների ծավալն ամբողջությամբ վերանայվելու է: Կոմիտեի ստեղծմամբ՝ քրեական օրենսգրքում սահմաննելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն», - հավելել է նա:

Բադասյանն ընդգծել է, որ կընդլայվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում: «Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված», - ընդգծել է նախարարը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---