Իսրայելը հարվածել է «Համասի» օբյեկտներին Գազայի հատվածում![]() 26 օգոստոսի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմական ավիացիան մի քանի հարված է հասցրել «Համասի» օբյեկտներին Գազայի հատվածում՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծմանը պաղեստինցի ծայրահեղականների կողմից: Այդ մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Twitter-ում: Կորուստների մասին տվյալներ չկան: Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել «Համասի» ռազմակայանի թիրախներին»,-գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ իսրայելյան ՀՕՊ-ը 2 հրթիռ էր խոցել, որոնք արձակվել էին Գազայի կողմից: Ընդհանուր առմամբ պաղեստինցիները 3 հրթիռ էին արձակել: Իսրայելի որոշ սահմանամերձ բնակավայրերում օդային տագնապի ազդանշան է հնչել: Իսրայելն ու Պաղեստինը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց: Մայիսին տեղի ունեցավ հակամարտության սրացում, Գազայի հատվածը մեկ օրում մոտ 400 հրաթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան Իսրայելը գրոհեց «Համասի» մոտ 200 օբյեկտ: Ավելի ուշ կողմերը հրադադար կնքեցին մինչև 2019-ի ավարտը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |