Ամազոնում հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 43,000 զինվոր26 օգոստոսի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի Ամազոն նահանգը զինվորականների օգնությանն է դիմել սաստիկ անտառային հրդեհների պատճառով, որոնք չեն դադարում: Սա արդեն 7-րդ նահանգն է, որտեղ զինվորականներն օգնելու են մարել կրակը: Համապատասխան որոշումը ավելի վաղ ստորագրել էր երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն: Այժմ հրդեհների մարմանը ավելի քան 43,000 զինվորական է մասնակցում, գրում է Deutsche Welle-ն Agência Brasil-ի վրա հղումով: Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը նաև պարզաբանել է, որ զինվորականները սկսել են ինքնաթիռներ կիրառել այրվող անտառների վրա ջուր լցնելու համար՝ Lockheed C-130 Hercules տրանսպորտային օդանավեր, որոնից յուրաքանչյուրը կարող է մինչև 12,000լ ջուր տեղափոխել: Անտառային հրդեհների քանակը Բրազիլիայում շարունակում է աճել: 2019-ի սկզբից այնտեղ արդեն մոտ 80,000 հրդեհ է եղել, իսկ միայն օգոստոսի 23-ի ընթացքում մոտ 1000 նոր հրդեհ է բռնկվել: Դրանց մեծ մասն Ամազոնում է, որտեղ գտնվում է արևադարձային անտառրների ամենամեծ տարածքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |