Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Քվեբեկ, որտեղ հոկտեմբերի 15-16-ը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հոկտեմբերի 17-19-ն անցկացվելիք գագաթաժողովին:



Գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու հարցը: Նախարարական համաժողովին եւ գագաթաժողովին նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթներով:



Քվեբեկում ծրագրված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մոնակոյի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության եւ Մոնակոյի Իշխանապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---