Հանկարծակի ստուգումներ՝ զորամասերում, որտեղ ճաշարանները նոր կարգով են սպասարկվում

Հանկարծակի ստուգումներ՝ զորամասերում, որտեղ ճաշարանները նոր կարգով են սպասարկվում

PanARMENIAN.Net - Հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ, հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստուգումներն իրականացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ:

Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը և տեսականին, առկա սանիտարահիգիենիկ վիճակը: Ճաշարաններում իրականացվող ստուգումները կլինեն շարունակական:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---