Նախարար. ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում![]() 27 օգոստոսի 2019 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն երկու տասնամյակից ավել գործուն քայլեր է ձեռնարկում միջազգային ասպարեզում Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգի հաստատման և ամրապնդման գործում: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Երևանում ընթացող ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովում ունեցած ելույթում: «Այս ասպարեզում մենք դարձել ենք առավել քան ճանաչելի: Հայաստանի շնորհիվ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման դրույթը ստացել է կոնկրետ դրսևորում: Մենք կշարունակենք ամրապնդել ցեղասպանությունների կանխարգելման նորմատիվ հիմքը, պաշտպանության միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները, ինչպես նաև ի դեմս Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Գլոբալ ֆորումի համագործակցության հարթակ կտրամադրենք այս ոլորտում ակտիվ քաղաքական գործիչների, փորձագետների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների համար»,-ասել է նա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվել է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելման գործում մեծ է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, երկխոսության և հաշտեցման դերը: «Հանդուրժողականության արժեքների ամրապնդումը մասն է կազմում նաև մեր մշակութային, գիտակրթական և քաղաքակրթական համագործակցության օրակարգի, որոնք ակտիվորեն զարգանում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի և ԱՊՀ-ի հետ համագործակցությամբ: Ելնելով այդ նկատառումից՝ Հայաստանն առաջարկեց անցյալ տարի Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ‹‹Ապրել միասին›› նշանաբանը: Հայաստանը մեծապես արժևորում է Հինավուրց քաղաքակրթությունների ֆորումի ստեղծումը և պատրաստ է առավելագույնս ներդնել ձևաչափի կենսունակության ապահովման գործում»,-ասել է Մնացականյանը: Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է նաև, որխաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |