Վարչապետ. ՀՀ-ում ռազմարդյունաբերական ուժեղ համալիր ունենալը բխում է երկրի անվտանգային միջավայրից (վիդեո)

Վարչապետ. ՀՀ-ում ռազմարդյունաբերական ուժեղ համալիր ունենալը բխում է երկրի անվտանգային միջավայրից

PanARMENIAN.Net - Հայաստանում ուժեղ ռազմարդունաբերական համալիր ունենալու անհրաժեշտությունը բխում է անվտանգային այն միջավայրից, որում գտնվում է երկիրը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմարդյունաբերկական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որից նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրին առաջնային դերակատարում է վերապահում տնտեսության մեջ, ինչն իր հերթին ենթադրում է, որ ոլորտը պետք է համապատասխանի արդիական տեխնոլոգիական չափանիշներին: Նա կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա:

Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանին գիտելիքահենք արդյունաբերական տնտեսություն է պետք, և դեպի այդ տնտեսություն տանող ուժը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---