Քոնդոլիզա Ռայս. Հայաստանի վարչապետի հետ մենք, անշուշտ, կքննարկենք ղարաբաղյան հարցը15 հոկտեմբերի 2008 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ շատ լավ հարաբերություններ են ձեւավորվել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում, PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում: Ըստ Ք.Ռայսի, Երեւանն ու Վաշինգտոնը համագործակցում են մի շարք ոլորտներում: «Մենք բավարարված ենք նրանով, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Հայաստան անցավ լավ մթնոլորտում եւ հուսով ենք, որ Հայաստանի հետ փոխադարձ հետարքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքը կշարունակվի»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Պատասխանելով այն հարցին, թե կքննարկվի արդյոք Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը` Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է. «Անշուշտ, մենք կքննարկենք այդ հարցը»:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |