Տեխասում փորձարկել են SpaceX-ի տիեզերանավի նախատիպը (վիդեո)

Տեխասում փորձարկել են SpaceX-ի տիեզերանավի նախատիպը

PanARMENIAN.Net - Տեխասում հաջողությամբ ավարտվել են SpaceX-ի Starship տիեզերանավի նախատիպ՝ Starhopper -ի փորձարկումները, որը Իլոն Մասկը նախատեսում է միջմոլորակային ճամփորդությունների համար: Տեսագրությունը հրապարակվել է SpaceX-ի YouTube-յան ալիքում:

Starhopper-ը բարձրացել է 150 մ, մի մասը կողքի թռչելով, և սահուն վայրէջք է կատարել: Սարքը հագեցած է Raptor շարժիչով, որը հատուկ մշակվել է միջմոլորակային թռիչքների համար: Այժմ տիեզերանավը մեկ շարժիչ ունի, սակայն մյուս փորձարկումների ժամանակ դրանց թիվը կավելանա, գրում է esquire.ru-ն:

Զուգահեռ SpaceX-ը Starship-ի ևս 2 նախատիպ տիեզերանավ է կառուցում՝ մեկը Տեխասում, մյուսը Ֆլորիդայում, որոնցից յուրաքանչյուրը 3 շարժիչ կունենա: Թիմերից յուրաքանչյուրն իր մոտեցումներով է աշխատում, որոնից SpaceX-ը կվերցնի լավագույնը:

Առաջին փորձարկումը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին, երբ տիեզերանավը բարձրացավ ընդամենը 18 մ: Այժմ կառուցվող տիեզերանավերը պետք է բարձրանան 20կմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---