Փաշինյան. Հուլիսին տնտեսական ակտիվությունը 8.1% էր![]() 29 օգոստոսի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հուլիսին տնտեսական ակտիվությունը 8.1% է կազմել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա հրաշալի թիվ է: «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարության աճ՝ 4.1 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,արտահանման աճ՝ 19.5 տոկոս: Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,-ասվում է գրառման մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |